կարևոր
688 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-26 09:59
Իրավական

«Կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ․ Արթուր Ղամբարյան

«Կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ․ Արթուր Ղամբարյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը հրապարակել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ ՀՀ ՔրՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ AMICUS CURIAE BRIEF-ը:

«ԵԶՐԱԿԱՑՈւԹՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

1) Դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հանցակազմի համատեքստում «կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ, քանի որ այն չի պատկանում քրեական իրավունքի կարգավորման առարկային, և հանդիսանում է բացառապես եկեղեցական կանոնական իրավունքով (Կանոնագիրք Հայոց, Եկեղեցու կանոնադրություն) կարգավորվող ակտ:

2) «Կարգալույծ անելուն» պետական (այդ թվում՝ քրեաիրավական) գնահատական տալը և դրան միջամտելը հակասում է ՀՀ Սահմանադրության 17-րդ, 41-րդ հոդվածներով, ՄԻԵԿ 9-րդ հոդվածով, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով և Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերով երաշխավորված պետության և եկեղեցու անջատվածության սկզբունքին:

3) Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների մեղադրանքում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը (կոնկրետ արարքը), քանի որ նրանք ներկայացրել են միայն կարգալույծ անելու մասին առաջարկություն, այլ ոչ թե կայացրել են կարգալույծ հռչակելու վերջնական որոշում:

4) Քրեական հետապնդման մարմինը ՀՀ ՔրՕ 507-րդ հոդվածին և հայցի ապահովման միջոցի մասին դատական ակտին տվել է տարածական մեկնաբանություն, քանի որ դատական ակտում «կարգալույծ անելն» ուղղակիորեն արգելված չի եղել և հնարավոր չի եղել այն դուրս բերել նաև դատական ակտի intralegem analogia մեկնաբանման կանոնով (այն չի պատկանում դատական ակտով էքսպլիցիտ արգելված գործողությունների նույն դասին (ejusdem generis)):

5) Եթե դատարանը ձևականորեն հանգի այն եզրակացության, որ արարքը պարունակում է հանցակազմի հատկանիշներ, ապա այն պետք է ճանաչի որպես նվազ վտանգավոր (այլընտրանքային պատճառաբանություն)»,- նշել  պրոֆեսոր Ղամբարյանը։