|
Փոխարժեքներ
25 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.6 |
| EUR | ⚊ | € 425.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.3204 |
| GBP | ⚊ | £ 497.06 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․
«Այն զազրելի տեսարանը, որի ականատեսը եղանք այսօր, ոչ միայն բարդույթավորված անձնավորության քինախնդրության և հերթական հիստերիայի դրսևորումն էր, այլև դրսի տերերի կողմից իջեցված ուղիղ հրահանգ։
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահն առ այսօր չի «մարսել» Արցախում հայկական կողմի տարած հաղթանակը և ՀՀ նախագահների՝ դրանում ունեցած ահռելի ներդրումը։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հանդեպ իրականացվող հետապնդումների նոր փուլի մեկնարկը գուժում է նաև, որ օրվա իշխանություններն առաջիկայում պատրաստվում են հերթական զիջումներին։
Բայց սա ոչ թե հուսալքվելու, այլ մեկտեղվելու, մեկ բռունցք դառնալու հրամայականի մասին է։ Միասին պետք է կանխենք Սահմանադրության փոփոխությունը, Վեհափառի և ՀԱԵ֊ի դեմ արշավները, Տիգրանաշենի և Տավուշից բնակավայրերի հանձնումը։
Լիակատար աջակցությունս՝ Ռոբերտ Քոչարյանին, նրա ընտանիքի անդամներին և բոլոր քաղհալածյալներին»։