|
Փոխարժեքներ
26 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.56 |
| EUR | ⚊ | € 425.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.3097 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կընթանան օրենքին համապատասխան, գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը ձգտում են երկիր հրավիրել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին, սակայն դա տեղի չի ունենա։ Հայտարարությունը հնչել էր խորհրդարանում՝ Հայաստանի նախկին նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից մի քանի ժամ անց։
«Ես այս պահին չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում։ Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կընթանա օրենքի խստիվ համապատասխանությամբ, և հանրապետությունում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները կպահպանվեն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։