կարևոր
805 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-26 10:53
Աշխարհ

Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները կտևեն մինչև 60 օր․ Իրանի ԱԳՆ

Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները կտևեն մինչև 60 օր․ Իրանի ԱԳՆ

Կոնկրետ պայմանավորվածությունները Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման համակարգի վերաբերյալ կդառնան Իրանի և Օմանի միջև բանակցությունների առարկա, որոնք կտևեն մինչև երկու ամիս։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

«Մենք 30-ից 60 օր տևողությամբ բանակցություններ կանցկացնենք Հորմուզի նեղուցի կառավարման հետագա պայմանավորվածությունների վերաբերյալ», - նշել է փոխնախարարը։ Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում կողմերը «պետք է համաձայնության գան Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մշտական երթուղու շուրջ»։

Ինչպես պարզաբանել է Ղարիբաբադին, «երկկողմ համաձայնության համաձայն՝ Պարսից ծոց մուտքն իրականացվելու է Իրանի ջրերով, իսկ ելքը՝ Օմանի տարածքային ջրերով։ Երկու երթուղիների դեպքում էլ նավերը անցնելու են Իրանի տարածքային ջրերով»։ Համաձայնեցված տարանցիկ երթուղու լայնությունը, նրա խոսքով, կազմում է 7 մղոն։

«ԱՄՆ-ը և մյուս երկրները պետք է իմանան, որ Հորմուզի նեղուցը բաց չի լինի այլ կերպ, քան Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն», - նշել է նա։

Իրանցի դիվանագետը նաև հաստատել է, որ, իր խոսքով, «Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանը լիովին վերահսկում է այն։ Նավերի՝ դրա միջով անցնելու վերաբերյալ հայտարարությունները անհիմն են»։

Նա նաև հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նեղուցը ականազերծվել է։ «Այս հայտարարությունները պարզապես դատարկ խոսքեր են», - եզրափակել է Ղարիբաբադին։