|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները թույլ չեն տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Դոնալդ Թրամփը օգոստոսի 25-ին գրել է սոցցանցի TRUTH Social հարթակում։
«Իրանին տեղեկացրել են, որ ցանկացած նավ կամ նավակ, որը կրկին կզբաղվի ականների տեղադրմամբ, անհապաղ և համակարգված կոչնչացվի»,-գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հենց նոր իրեն հայտնել է նեղուցում բոլոր ականների ոչնչացման մասին: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տիեզերական հետախուզության միջոցների շնորհիվ կարող է հետևել Հորմուզի նեղուցի յուրաքանչյուր հատվածին: