|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Կապիտուլյանտը հաստատեց, որ դատաիրավական համակարգին ինքն է հանձնարարել գործել քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ այն տարբերությամբ, որ դա ոչ թե երեկ էր ԱԺ ամբիոնից հնչեցրել, այլ նախընտրական փուլի եզրափակիչ հավաքին: Մեծ առումով` ի՞նչ տարբերություն:
Ավելին, առիթն օգտագործելով՝ այսօր էլ ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է և առաջնորդվում է բռնատիրական համակարգին հարիր մեթոդներով:
Այսօր տեղի ունեցած իրադարձությունների ողջ շղթան կանխատեսելի էր ոչ միայն ավանդական բեմադրության, այլև իշխող ուժի որդեգրած հանցագործ վարքագծի համատեքստում:
Այս ամենի մեջ ընդգծված ստորություն էր լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի անվան հիշատակումը, նրա անձն ու գործունեությունը շահարկման թեմա դարձնելը, ինչը, քաղաքականից բացի, նաև իշխանության հարուցած էթիկայի ու բարոյական ճգնաժամի հետևանք է»։