|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։
Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։
Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։