|
Փոխարժեքներ
08 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Եթե Ձեր վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ՝ վարելու իրավունքից զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին, և զրկման ժամկետն արդեն ավարտվել է, ապա հուլիսի 6-ից սկսած ունեք 1 տարի ժամանակ՝ վերականգնելու Ձեր վարորդական վկայականը։
Ներկայանալու օրը անհրաժեշտ է ունենալ՝
▪️ անձը հաստատող փաստաթուղթ,
▪️50 000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005003810128),
▪️ նոր վարորդական վկայական ստանալու համար նաև պետական տուրքի վճարման անդորրագիր՝ 12 000 ՀՀ դրամ, իսկ թվային վկայականի դեպքում՝ 6 000 ՀՀ դրամ, եթե հին վկայականը վերադարձման ենթակա չէ։
Դիմելու համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» տողը։
Հերթագրման կարգը՝ տեսանյութում։