կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-17 23:50
Հասարակություն

Վարորդական իրավունքի վկայական` 7 լեզվով

Վարորդական իրավունքի վկայական` 7 լեզվով

Ազգային վարորդական վկայականի հիման վրա Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը երեք տարի ժամկետով հատկացնում է նաեւ միջազգային վկայականներ:

«ՀՀ իրավասու մարմինները` ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, հատկացնում է 1961թ. կոնվենցիայով նախատեսված վարորդական իրավունքի վկայականներ: Դրանք ուժի մեջ են  ե'ւ կոնվենցիան ընդունած, ե'ւ դրան չմիացած երկրներում»,- «Երկիր»-ին հայտնեց Հայաստանի ճանապարհային ոստիկանության հաշվառման, քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ Արթուր Տոնոյանը:

Ըստ նրա` մեր վարորդներն իրենց տրանսպորտային միջոցները վարում են այլ պետություններում. «Ոչ մի խնդիր եւ ոչ մի ահազանգ դեռ չենք ստացել: Ահազանգ ստանում ենք միայն` հին նմուշի վարորդական վկայականի հետ կապված»:

Տոնոյանի խոսքերով` անձը միջազգային վարորդական վկայական ստանալու համար պետք է դիմի իր հաշվառման քննական վայրը սպասարկող ճանապարհային ոստիկանության քննական մարմին` ներկայացնելով դիմում, մեկ 3x4 չափի գունավոր լուսանկար, անձնագիր, ազգային վարորդական վկայական և օրենքով սահմանված պետական դրույքաչափը` 12 հազար դրամ: Այս ամենից հետո, ինչպես հավաստիացնում է բանախոսը, անձը կարող է ստանալ միջազգային վարորդական վկայական:

Նշենք, նաեւ, որ միջազգային վարորդական իրավունքի վկայականը, կոնվենցիայի պահանջներին համապատասխան, վարորդներին տրամադրվում է 7 լեզվով: