| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքի առթիվ: 
2016 թվականի հունվարի 20-ին՝ ժամը 01:40-ին, ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար, Երևան քաղաքի բնակիչ Վ.Ազարյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն:
ՃՈ համակարգչային բազա նշված արձանագրությունը մուտքագրելիս պարզվել է, որ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար Վ.Ազարյանի նկատմամբ նախկինում ևս կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա նա 26.05.2015թ. զրկվել է  տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամանակով:
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, բավարար հիմքեր և քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: