կարևոր
643 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-08 13:57
Հասարակություն

«Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա

«Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 11։30-ի սահմաններում Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում՝ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց, 34-ամյա Վանիկ Բ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը դեպքի վայրում նշում էր, վթարի մեղավորը եղել է «KIA Forte» մակնիշի ավտոմեքենան, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Պարեկները դեպքի վայրում հայտնաբերեցին նաև նշված ավտոմեքենան, որը վարել է 57-ամյա Կարապետ Մ․-ն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։