Միասին կարող ենք
կարևոր
919 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-03 09:07
Քաղաքական

13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ»

13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Ալխաս Ղազարյանն ու Արուսյակ Մանավազյանն օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին ընտրական իրավունքից կզրկեն, եթե նրանք վերջին 6 ամսում Հայաստանում չեն եղել: Հիմնավորումն այն է, որ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիները գալիս եւ քվեարկում են ընդդիմադիրների օգտին:

Մենք փորձեցինք պարզել, թե հունիսի 7-ի շեմին քանի մարդ է ժամանել Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանի մեր աղբյուրներից պարզեցինք, որ 2026 թ․ մայիսի 1-ից մինչեւ հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվն այս տարի ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին։

Տարբերությունը եղել է 13 հազար 390 քաղաքացի կամ 7,5 տոկոսով պակաս։ Պարզվում է` 2025 թ․ մայիսին եւ հունիսի առաջին 4 օրերին օդային եւ ցամաքային ճանապարհով Հայաստան է ժամանել 193 հազար 47 ՀՀ քաղաքացի, իսկ 2026-ի նույն օրերին՝ 179 հազար 657 քաղաքացի։

Մեր աղբյուրն ասաց, որ միայն «Շիրակ» եւ «Զվարթնոց» օդանավակայանների անցակետերով են 2026-ին Հայաստան ժամանել 2 հազար 571-ով ավելի շատ ՀՀ քաղաքացի, քան 2025-ին։ Նախորդ տարի այդ թիվը 79 հազար 670 էր, այս տարի՝ 82 հազար 241 քաղաքացի, սակայն դրանից ընդհանուր ժամանողների թվերը չեն փոխվում: Այժմ հարց՝ ինչո՞ւ է ԱԺ-ն նման հակասահմանադրական նախագիծ ընդունում: