|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներից։
Ինչպես փոխանցում է «The Wall Street Journal»-ը, Վաշինգտոնը պատրաստ է քննարկել արտերկրում սառեցված իրանական ակտիվների մի մասի ապասառեցումը, այդ թվում՝ նախկինում հիշատակված 6 միլիարդ դոլարը, որը գտնվում է Կատարում։ Սակայն Իրանը դեռևս չի զիջում և շարունակում է պնդել տարանցիկ վճարներ գանձելու իր իրավունքը։
Իրանի իշխանությունները հայտարարում են, որ նեղուցը գտնվում է Թեհրանի վերահսկողության տակ, իսկ զինվորականները զգուշացրել են, որ այն նավերը, որոնք չեն հետևի Իրանի կողմից հաստատված երթուղիներին, կարող են բախվել «անմիջական և հուժկու» պատասխանին։
Kpler-ի տվյալներով՝ օրական անցնող նավերի թիվը 100-ից նվազել է մինչև մոտ 43։