Միասին կարող ենք
կարևոր
592 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-02 19:02
Քաղաքական

Գագիկ Խաչատրյանի որդու և եղբորորդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

Գագիկ Խաչատրյանի որդու և եղբորորդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։

Նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն  ՀՀ դրամ գրավը դարձվել է պետության եկամուտ։

Այս մասին ԶԼՄ-ներին Գլխավոր դատախազությունից են հայտնել։

«Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը, իսկ նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը կդառնա պետության եկամուտ»,- ասել են դատախազությունից։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, անցնում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։