|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին հաստատել է միջնորդների հանդիպումը ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների հետ ՝ երկրների միջեւ հուշագրի քննարկման շուրջ, հաջորդ հանդիպումը նախատեսվում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո:
X սոցիալական ցանցում ներկայացուցչի հրապարակած հայտարարության համաձայն՝ Կատարի և Պակիստանի միջնորդները Դոհայում ավարտել են առանձին հանդիպումները ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հետ: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին վերաբերող հարցերի քննարկման ընթացքում «դրական առաջընթաց» է գրանցվել՝ հաշվի առնելով Շվեյցարիայում կայացած գագաթնաժողովի արդյունքները:
Պաշտոնական ժամանակացույցի համաձայն՝ նախկին գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը կմեկնարկի հուլիսի 4-ին՝ առավոտյան ժամը 06:00-ին և կշարունակվի մինչև հուլիսի 5-ի ժամը 20:00-ն։ Հանգուցյալ առաջնորդը հուլիսի 9-ին կհուղարկավորվի Մաշհադում։