կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-26 18:51
Հասարակություն

ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում աշխարհաքաղաքական որեւէ հարց չկա․ ԵՄ ներկայացուցիչ

ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում աշխարհաքաղաքական որեւէ հարց չկա․ ԵՄ ներկայացուցիչ

Աշխարհաքաղաքական ոչինչ չկա Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում։ Այս մասին նոյեմբերի 26-ին ասաց ԵՄ Արտաքին կապերի եվրոպական ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության կառավարիչ տնօրենի տեղակալ Լյուք Դեւինը՝ ելույթ ունենալով CEPA-ի ստորագրման երկամյակին նվիրված մամուլի ասուլիսում։

«Ես չեմ կարծում, թե դրանում ինչ-որ աշխարհաքաղաքական բան կա, դա ԵՄ անդամ երկրների իրավասության մեջ է մտնում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ հարցի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ բոլոր երկրները հայտնեն իրենց համաձայնությունը։

Նրա խոսքով՝ որոշ երկրներ նշում են, որ կան որոշակի հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիներին, օրինակ՝ նրանց, ովքեր ապաստան են փնտրում։

Նա օրինակ է բերել Ռուսաստանը, որը մնում է շենգենյան վիզաների ամենամեծ շահառուն՝ չնայած Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններում առկա խնդիրներին։

«Դա ապացույցն է այն բանի, որ սրանում աշխարհաքաղաքական ոչինչ չկա»,- ավելացրել է Դեւինը։