|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Հայտնի է երեկ Աճառյան փողոցում 11-ամյա աղջնակի մահվան պատճառ դարձած վթարի ենթադրյալ մեղավորի ինքնությունը: Նախնական տեղեկություններով՝ 27-ամյա Լ. Հակոբյանը Honda Accord մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել և խոչընդոտել է Hummer մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, ինչն էլ դարձել է խոշոր ավտովթարի պատճառը: Քննիչի որոշմամբ վարորդը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տեղում մահացել էր 11-ամյա Լ. Մ-ն, իսկ մյուս ուղևորներ՝ 34-ամյա Ք. Սարգսյանը, 31-ամյա Ա. Մուրադյանը և Opel-ի վարորդ Կ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ողբերգական վթարի վերաբերյալ տեսանյութը՝ ստորև