|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Yerkir.am-ին հասած տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Լևոն Հոխիկյանի վրա հարձակում կատարած ՔՊ-ականներին՝ Գեղարքունիքի Լիճք գյուղի վարչական ղեկավար Սիրական Սիրականյանին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժ Սիրակ Սիրականյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և ընտրական գործընթացներին խանգարելու հոդվածներով։
Լուսանկարում պատկերված այս կարկառուն ՔՊ-ականները հունիսի 7-ին կայացած համապետական ընտրությունների ժամանակ հարձակվել են և բռնություն գործադրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից վստահված անձ Լևոն Հոխիկյանի վրա։
Հիշեցնենք, որ Լիճք գյուղի բնակիչ, հարձակման ենթարկված Լևոն Հոխիկյանը հայտնի հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանի հարազատ եղբայրն է։