Միասին կարող ենք
կարևոր
1078 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-05 21:13
Հասարակություն

ԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է

ԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանները վրաերթի ենթարկած վարորդին ձերբակալել են և ներկայացնում են Քննչական կոմիտե։ Այս մասին ՆԳՆ-ից հայտնել են 24News-ին։

Հիշեցնենք՝ ՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի էր ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ:

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության աջակիցը վրաերթի է ենթարկել մեր աջակիցներից 2-3 հոգու։ Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում այս մասին հայտնել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Սոնա Աղեկյանը։

ՆԳՆ-ն ԲՀԿ ակտիվիստներին վրաերթի ենթարկելու մասին լուրը հաստատել էր: