Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նոր նախագահի ընտրության հարցով Լիբանանի Պատգամավորների պալատի նիստերը կանցկացվեն հունիսի 14-ին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է միապալատ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին։
«Քվեարկությունը կանցկացվի չորեքշաբթի օրը՝ հունիսի 14-ին, Էտուալ հրապարակում գտնվող Խորհրդարանի պալատում»,- ասվում է խոսնակի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Բերին ընտրությունների հաջորդ փուլի ամսաթիվը նշանակել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր խմբակցությունները հունիսի 4-ին առաջադրել են նախագահի նոր թեկնածուին: Թեկնածուն է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի տնօրեն Ջիհադ Ազուրը, ով 2005-2008 թվականներին աշխատել է որպես հանրապետության ֆինանսների նախարար։ Ազուրը ստացել է երկու հիմնական քրիստոնեական դաշինքների աջակցությունը, որոնք գլխավորում են «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը և «Ազատ հայրենասիրական շարժումը»:
Հունվարի 19-ին Լիբանանի խորհրդարանի անդամները տասնմեկերորդ անգամ անցկացված քվեարկության ժամանակ չկարողացան ընտրել հանրապետության ղեկավարին։ Կառավարության բարձրագույն պաշտոնը թափուր է 2022 թվականի հոկտեմբերի 31-ից՝ այն բանից հետո, երբ գեներալ Միշել Աունը լքեց Բաաբդա նախագահական պալատն իր վեցամյա ժամկետի ավարտին։