Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «Անցումային արդարադատության կազմակերպման գործընթացը, կարծես, թեւակոխում է նոր փուլ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավի հանձնարարականով օրերս անցումային արդարադատության «հոգեւոր հայրեր» Վահե Գրիգորյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը անհատական հանդիպում կունենան ոլորտի միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի հետ։
Ըստ մեր աղբյուրների, նախատեսվում է Կարանզային ներկայացնել նախավեթթինգային որոշակի փաստական տվյալներ, ըստ որոնց՝ դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան: Ըստ այդմ, չի բացառվում, որ քննարկվի ՀՀ դատաիրավական ոլորտի բարելավման նոր գաղափար, որի մասին դեռեւս իշխանական շրջանակները չեն բարձրաձայնում։
Ի դեպ, թերթին բավականին ուշագրավ տեղեկություններ են հասել, որ իշխանություններին սատարող հ/կ սեկտորի որոշ ակտիվ իրավապաշտպաններ եւ փորձագետներ լծված են այս խնդրի հետ կապված թեզերը տարբեր ձեւաչափերով հանրության շրջանում ակտիվորեն շրջանառելու գործին»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: