|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ բրյուսելյան բյուրոկրատիայի նպատակը Եվրամիության երկրների քաղաքացիների կյանքի բարելավումը չէ, այլ՝ հակառակը, դրա վատթարացումը։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն ասոցացնում է Բրյուսելի հետ, ապա, հավանաբար, կիսում է նաև այդ մոտեցումները։ Այս մասին Զախարովան ասել է Sputnik ռադիոկայանի եթերում։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանը որոշել է չմասնակցել Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին և հարց ուղղել՝ արդյոք եկել է ժամանակը, որ Հայաստանը հստակ ընտրություն կատարի՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ շարժվել դեպի Եվրամիություն։
«Սա, իհարկե, հարց է հայկական կողմին,- պատասխանել է դիվանագետը։- Սակայն, իմ կարծիքով, նա մշտապես հայտարարում է, որ այս կամ այն կերպ իրեն ասոցացնում է Արևմտյան Եվրոպայի երկրների հետ։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանը եվրոպական երկիր է նաև առանց Եվրամիության հետ նույնականանալու․ այն մեր ընդհանուր եվրոպական և եվրասիական մայրցամաքի մասն է, սակայն նա անընդհատ իրեն կապում է հենց Եվրամիության և բրյուսելյան կառույցների հետ»։
Զախարովայի խոսքով՝ «բրյուսելյան բյուրոկրատիայի գործնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի իրենց միության երկրների քաղաքացիներն ապրեն ոչ թե ավելի լավ, այլ ավելի վատ»։