կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-09 11:35
Աշխարհ

Կարմիր բանակն ազատագրեց Եվրոպայի ժողովրդին նացիզմից. Պուտինի ելույթը

Կարմիր բանակն ազատագրեց Եվրոպայի ժողովրդին նացիզմից. Պուտինի ելույթը

Մոսկվայում մեկնարկել է Հաղթանակի շքերթը: Քիչ առաջ ելույթ ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Հպարտ ենք, որ հենց մեր պապերը կարողացան հաղթել այդ մութ ուժին՝ նացիզմին: Եվրոպան միանգամից չկարողացավ տեսնել նացիզմի գաղափարախոսության մահաբեր ուժը: Թշնամու ամենադաժան հարվածն իր վրա վերցրեց ԽՍՀՄ-ը: Եվ հենց Կարմիր բանակը Բեռլինի ավերիչ գրոհի ժամանակ վերջ դրեց ֆաշիզմին, ազատագրեց Եվրոպայի ժողովրդին նացիզմից:

 

Մենք հիշում ենք նաև մեր դաշնակիցներին ֆաշիզմի դեմ պայքարում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան:

 

Երախտապարտ ենք նացիզմի դեմ կռվող ժողովուրդներին: Հաղթանակի շքերին այսօր կմասնակցեն 10 երկրների ստորաբաժանումների ներկայացուցիչներ՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Մոնղոլիայի...

 

Մեծ հաղթանակը մեր ընդհանուր հաղթանակն է: Դա մարտ էր ողջ մարդկության ապագայի համար:

 

Մենք խոնարհվում ենք բոլոր նրանց պայծառ հիշատակի առաջ, ովքեր չեն վերադարձել այդ պատերազմից»,- մասնավորապես ասել է Պուտինը: