Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները իրենց ելույթներում կարծիք էին հայտնում կառավարության ծրագրի վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ նոր կառավարության ծրագրի շուրջ քննարկումները հաղթական էին ու ջերմ, և որ նախկինում նման ջերմ քննարկումներ չեն եղել կառավարության ծրագրերի շուրջ ինչը նշանակում է, որ կա հավատ կառավարության ծրագրի նկատմամբ: Ծրագիրը նաև կառուցողական է, կարճ ու կոնկրետ, ըստ Բաղդասարյանի: Կան ռիսկային էլեմենտներ, բայց դրանք ընդունելի կետեր են:
«Այո, պատվիրված է բավական ծանր ծանրաձող, և այն պետք է բարձրացնենք բոլորս միասին: Ոչ ստանդարտ գործիքներով բավական լուրջ գործողությւոններ կան ծրագրում»,- ասաց Բաղդասարյանը: ՀՀԿ-ականի խոսքով՝ ոչ իշխանական ուժերը բողոքում են, որ կաավարության ծրագիրը նախապես չի քննարկվել իրենց հետ:
«Բայց ինչու՞ պետք է ձեզ հետ քննարկվեր, մենք և ՀՅԴ-ն ենք այս կառավարության գործունեության պատասանատուն: ուստի քննարկումները եղել են ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ: Իսկ քննարկումները ծավալվում են այստեղ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Բաղդասարյանը հանրության անորոշության մասին խոսեց, ասելով, որ դժգոհ մասսան բողոքում է ապագայի նկատմամբ անորոշությունից, մարդու իրավունքների ոտնահարումից ու նոր միայն սոցիալական պայմաններից: Բաղդասարյանը տարակուսեց այն ընդդիմադիր պատգամավորների հետ կապված, որոնք ժխտողական դիրքորոշում ունեն կառավարության ծրագրի հանդեպ: Նրա համոզմաբ ժխտողական վերաբերմունք կարել է ունենալ կառավարության կազմի հետ կապված, բայց ոչ ծրագրի:
«Ինչին եք դեմ, դեմ եք անձերի՞ն, թե՞ ծրագրին, մի վախեցեք, ձեր ընդդիմադիր կեցվածքը պահեք, բայց ծրագրին դեմ լինելով չէ, որ պետք է ընդդիմադիր կեցվածքը պահեք»:- ասաց նա:
Դիմելով Նիկոլ Փաշինյանին, նա ասաց, որ եթե մեկ երկու տարի առաջ լիներ, էլի կարելի էր ընդունել, որ Փաշինյանը անհատին քննադատելով փորձում է ընդդիմադիր կեցվածքը պահել, բայց այսօր նա քաղաքական ուժի լիդեր է, և սխալ ձև է՝ անհատին քննադատելով՝ կերտել ընդդիմադիր ճանապարհը: «Որպես ավագ ընկեր խորհուրդ եմ տալիս, Նիկոլ ջան, փոխի խաղի կանոնները, մարդիկ արդեն հոգնում են նույնատիպ քննադատություններից»,- ասաց Բաղդասարյանը: