կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-14 21:40
Առանց Կատեգորիա

Իրավիճակը խաղի կանոնները փոխել է

Իրավիճակը խաղի կանոնները փոխել է

Էդիկ Բաղդասարյանը Facebook-ում գրում է.

«Ղարաբաղի իշխանությունը մի բան հստակ պետք է գիտակցի, որ ստեղծված իրավիճակը նաեւ իր համար գործոն դառնալու շանս է։ Բակո Սահակյանին մինչեւ հիմա դա չի հաջողվել, փորձ էլ չի արել, բայց իրավիճակը խաղի կանոնները փոխել է։ Չպետք է մոռանալ, որ հայությունն արդեն երրորդ տասնամյակն է իր արյունատար անոթները միացրել եւ սնում է Ղարաբաղին։ Հայություն ասելով նկատի ունեմ ղարաբաղցիներին, հայաստանցիներին եւ սփյուռքին։ Ղարաբաղի հարցը ոչ միայն ղարաբաղցիներինն ու հայաստանցիներինն է այլ ողջ հայությանը։ Տարիներ շարունակ բոլորը՝ ղարաբաղցիները, հայաստանցիները, սփյուռքահայերը ինչ որ բան զոհաբերել են հանուն Ղարաբաղի։ Եւ այսօր այդ բոլոր կողմերը նաեւ պատասխանատու են ցանկացած որոշման համար։ Եւ որեւէ մեկը չի կարող որեւէ տեսակի սակարկության գնալ առանց հաշվի առնելու այս երեք կողմերին»։