Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բիլդ Ափ այլընտրանքային կրթական հարթակն սկսել է իր գործունեությունը։ 2022 թվականի փետրվարի 2-ին տեղի ունեցավ Բիլդ Ափ կրթական համայնքի բացման մամուլի ասուլիսը։
Ասուլիսին ներկա խոսնակները՝ նախագծի համահիմնադիրներ Ալբերտ Պողոսյանը, Նարի Հակոբյանը և Արման Գրիգորյանը, ներկայացրին դպրոցի ստեղծման պատմությունը, դրա ձևաչափն ու առաջիկա պլանները։
Բիլդ Ափը հարթակ է, որտեղ ուսանողները հնարավորություն են ունենալու համատեղել տեսական և գործնական կրթությունը։ Համայնքում դասավանդող մենթորների շարքում ներգրավված են միջազգային մակարդակի մասնագետներ՝ Google, Krisp, Microsoft և այլ նմանատիպ ընկերություններից։
Նախագծի հիմնադիր Ալբերտ Պողոսյանի խոսքերով՝ ընտրվել է դասավանդման multidisciplinary teamwork մոդելը։ Դասավանդվող 6 առարկաներից 1-ական մասնակից ներգրավվելու է առանձին թիմում և միասին փորձելու են լուծել իրական խնդիրներ՝ նախագծերի ստեղծման միջոցով։
«Ուսման 4 ամիսների ընթացքում ուսանողները, աշխատելով տարբեր նախագծերի վրա միաժամանակ ձեռք են բերում հարուստ պորտֆոլիո, որոնք հետագայում կարող են դառնալ հաջողության պատմություններ»,- ասաց թվային մարքեթինգի դեկան Նարի Հակոբյանը։
Հարցին, թե ինչպես են կարողանալու խուսափել օնլայն կրթության հավանական խոչընդոտներից, Բիլդ Ափի գործադիր տնօրեն Ալբերտ Պողոսյանը նշեց, որ աշխատանքների համակարգման համար նախատեսված են նաև համակարգողներ։
Թե ինչու դպրոցը նախատեսված չէ նաև սկսնակների համար՝ նշվեց, որ զրուցելով Հայաստանում տարբեր ընկերությունների ղեկավարների հետ՝ եկան այն եզրահանգման, որ ոլորտում միջին և բարձր որակավորում ունեցող մասնագետների մեծ բաց կա։
Ուսանողների կողմից մշակված նախագծերը ներկայացվելու են նաև օնլայն հարթակում և օգտատերերի կողմից կիրառվելու և գնահատվելու հնարավորություն են ունենալու։ Այն քննադատությանը, որ իրենց մոտ ուսանելուց հետո մասնագետները կարող են լքել երկիրը նպատելով արտագաղթին, հիմնադիրները ներկայացնում են հակառակ պատկերը՝ շատերը վերադառնում են հայրենիք ծրագրին մասնակցելու նպատակով։