|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Վաղը՝ ապրիլի 21-ին, տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու նիստի օրակարգում, ի թիվս այլ նախագծերի ներառված է նաև Հայկ Մարությանի «Ազգային Առաջընթաց» խմբակցության կողմից հեղինակած նախագիծը, որով նախատեսում են Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»:
Հիմնավորման մեջ հիշատակված են Պապ թագավորի կեսանգրական, պատմական տվյալները։
Տեղեկանքի վերջնամասում, մասնավորապես, նշված է․ «Հաշվի առնելով վերոգրյալը և Պապ թագավորի մեծ համբավն ու ունեցած վաստակը հայ պատմության մեջ, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը»։