|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է «խորը հավատացյալ մարդ»:
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նա նշեց. «Ես ինձ համարում եմ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, ընդ որում` հավատարիմ հետևորդ: Բայց հիմա ես կարծում եմ, որ պատմական կոնտեքստով նույն ժամանակներն են, ինչ Պապ թագավորի ժամանակ: Ի՞նչ էր ասում, ասում էր` ժողովո'ւրդ ջան, պետք է հարկ վճարեք: Ասում էր՝ եթե մեր երկրի բոլոր տղամարդկանց ու կանանց տարել եք, լցրել վանքերն ու կուսանոցները, բա մեր երկրի տնտեսության համար ո՞վ պետք է աշխատի: Բա մեր երկրի բանակի զինվորը ո՞վ պետք է լինի: Ասում էին՝ դու դավաճան ես, ապազգային ես: Մենք էլ ենք ասում՝ ժողովո'ւրդ ջան, հարկ պետք է վճարեք, նեղանում են: Ով որ ՀԴՄ-ը չի խփում, մեր բանակի մարտունակությունն է գցում: Ես ոչ մի անձնական նպատակ էս գործի մեջ չունեմ»: