Միասին կարող ենք
կարևոր
1024 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-10 18:20
Քաղաքական

Շատ մոտ էինք դաշինքի կնքմանը, հետո տեղի ունեցավ շրջադարձ. Զուրաբյան

Շատ մոտ էինք դաշինքի կնքմանը, հետո տեղի ունեցավ շրջադարձ. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը Սամվել Կարապետյանի ուժի հետ շատ լուրջ բանակցություններ է վարել։

«Շատ մոտ էինք դաշինքի կնքմանը, հետո տեղի ունեցավ շրջադարձ, որը կապված է նրանով, որ մենք տարբեր պատկերացումներ ունենք հաջողության հասնելու ուղիների մասին, որովհետև մենք երկու տարի շարունակ զբաղված էինք համախմբան ստեղծման գործընթացով։

Դեռ Սամվել Կարապետյանի ուժը չէր հայտնվել քաղաքական ասպարեզում, մենք զբաղված էինք դրանով, քննարկումներ էինք անում տարբեր քաղաքական ուժերի հետ, որպեսզի ստեղծենք մի բևեռ, որը կարող էր մարտահրավեր նետել ու ընկալվել ժողովրդի կողմից որպես գլխավոր այլընտրանք Փաշինյանի իշխանությանը»,-ասել է Զուրաբյանը՝ հավելելով, որ ինչ-որ պահից Սամվել Կարապետյանի ուժի կողմից կատարված հաշվարկներն այլ ուղությամբ են գնացել, այսինքն իրենք այլ ստրատեգիայի կողմնակիցն են։