Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի սկանդալային գաղտնալսումը դարձել է ներքաղաքական օրակարգի թիվ մեկ թեման. գրում է «Ժողովուրդը»: Թերթին հաջողվել է պարզել, որ Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսված հանդիպումը տեղի է ունեցել մոտ երկու-երեք ամիս առաջ Ազատության հրապարակին հարող տարածքում գտնվող «Ռիչ» սրճարանում, որն ինչ-որ կապ ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորների հետ: Սա բացօթյա սրճարան է և ձմռանը չի գործում:
Նույն աղբյուրների համաձայն` մինչև համացանցում այդ ձայնագրության հրապարակումը, այն անանուն ձևով ուղարկվել է ՀԱԿ անդամներից Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին, սակայն վերջիններս խայծը կուլ չեն տվել, այլ անտեսել են:
«Ժողովուրդ»-ին չի հաջողվել պաշտոնապես ճշտել այս տեղեկությունները: Փաշինյանը երեկ, թերթի հարցին ի պատասխան, ասել է. «Արդեն ասել եմ, որ ձայնագրության հետ կապված հարցերը չեմ մեկնաբանում»:
Ի դեպ, շարունակում է թերթը, երեկ ԱԱԾ-ի օրն էր, և ամենայն հավանականությամբ, հենց նման սխրանքների համար էին երեկ ԱԱԾ-ականներին բարձր պարգևներ տալիս: