կարևոր
799 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 23:13
Քաղաքական

Սամվել Կարապետյանի գործը ոչ թե արդարադատության մասին է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի․ Ռոբերտ Ամստերդամ

Սամվել Կարապետյանի գործը ոչ թե արդարադատության մասին է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի․ Ռոբերտ Ամստերդամ

«Չեմ զլանա նորից ընդգծել, թե ինչու է Սամվել Կարապետյանի գործը քաղաքական»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Իմ վերջին հայտարարությունում ես արդեն շեշտել եմ մի շարք հանգամանքներ, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս գործի քաղաքական բնույթը։ Այնուամենայնիվ, հստակեցնենք կարևոր ցուցիչները․

Քաղաքական կապեր դատախազության հետ․ գործը նախաձեռնել է գլխավոր դատախազը, որի սերտ կապերը վարչապետի հետ կասկածի տակ են դնում դատավարության անկախությունը։

Վարչապետի անձնական ներգրավվածությունը․ իրավական երկրներում գործադիր իշխանության ղեկավարի անմիջական միջամտությունը դատական գործընթացին անթույլատրելի է։ Սակայն հենց վարչապետն է հրապարակային հայտարարություններով փորձել ուղղորդել գործընթացը։

Անօրինական հիմքեր կալանքի համար․ Կարապետյանին վերագրված խոսքերն օգտագործվել են որպես կալանքի պատճառ, մինչդեռ միջազգային իրավական պրակտիկան նման նախադեպերը բացարձակապես չի ճանաչում։

Այս բոլոր ցուցիչները միասին վկայում են, որ գործը ոչ թե արդարադատության մասին է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի»,- գրել է նա։