Միասին կարող ենք
կարևոր
832 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-29 13:41
Հասարակություն

Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է․ «Հրապարակ»

Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր համար անցանկալի կադրերին ինչ-ինչ պատճառներով ազատում է աշխատանքից: 2025 թվականին նա աշխատանքից անհիմն ազատել է Սպիտակի պետական քոլեջի տնօրենի տեղակալ Հեղինե Պողոսյանին: Պողոսյանը դիմել է դատարան՝ նախկին աշխատանքում /պաշտոնում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը՝ 06.09.2025 թվականից մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը բռնագանձելու, իսկ նախկին աշխատանքում/պաշտոնում վերականգնվելու անհնարինության դեպքում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում ստանալու պահանջով:

Դատարանը հայցը բավարարել է՝ անվավեր է ճանաչել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 05․09․2025 թվականի «Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Հեղինե Պողոսյանի լիազորությունները դադարեցնելու եւ պայմանագիրը լուծելու մասին հրամանը: Որոշել է պարտադրել ԿԳՄՍՆ-ին` Հեղինե Պողոսյանին վերականգնել նախկին աշխատանքում, 06.09.2025 թվականից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի հայցը՝ ընդդեմ Ժաննա Անդրեասյանի, դատարանը եւս բավարարել է, որոշել է պարտադրել ԿԳՄՍՆ-ին՝ Կարեն Լազարյանին նախկին աշխատանքում վերականգնել, վերականգնելու անհնարինության դեպքում վերջինիս օգտին պատասխանողից գանձել նրա միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով հատուցման գումար:

Կարեն Լազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարի հրամանը եղել է ապօրինի, դատարանը բավարարել է իր հայցը. «Հանուն իրենց սրտի թեկնածուի, Ժաննան գնացել է այդ քայլին: Ժաննան հաշվարկել է, լավ էլ իմացել է, որ եթե մենք գնանք դատարան, հաստատ դատը շահելու ենք, բայց խնդիրն այստեղ այլ է․ այժմ այդ քոլեջը չկա, լուծարվել է: Ժաննան մտածել է՝ կգնան դատարան, մեկ է՝ այդ քոլեջն էլ չկա, դրամական փոխհատուցումները կանենք, ու գործը կփակվի: Նախարար կոչվածը գնացել է ապօրինի գործողության: Նա երկրի թշնամիներից է, Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի ընդունում, չի սիրում, Ժաննա Անդրեասյանն ի՞նչ կապ ունի, վերջիվերջո, այս երկրի հետ: Նա ոչ միայն օրենքներ է խախտում, այլեւ մեկ ուրիշ դատական գործում նույնիսկ իրավական փաստաթղթեր է կեղծում: Ժաննա Անդրեասյանն օտար է այս պետությանը, այս երկրին: Նա ընդամենը պարգեւավճար ստացող է: Ժաննան շուտով չի լինելու, բայց չգիտի, որ բազմաթիվ հայցեր կան իր նկատմամբ, մարդիկ չեն մոռանալու, մինչեւ վերջ գնալու են: Նա օտար է հայ ազգի համար, նա իր ժուլիկ դեմքով մեր օրենքները պղծում է, կեղծում է, եւ դա միայն կանեն օտարները: Քեզ նախարար են նշանակել, որ կառավարես ոլորտը, ոչ թե պղծես ու կեղծես օրենքները»»: