Միասին կարող ենք
կարևոր
1033 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-27 16:45
Աշխարհ

ԻՀՊԿ-ում քաղաքացիական անձանց կոչ են արել հեռանալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերից

ԻՀՊԿ-ում քաղաքացիական անձանց կոչ են արել հեռանալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերից

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ քաղաքացիական անձինք պետք է անհապաղ լքեն այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը, տեղեկացրել են մերձավորարեւելյան լրատվամիջոցները։

«Մենք վճռականորեն խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը, որպեսզի դուք չտուժեք», - հայտարարել է ԻՀՊԿ-ն՝ ավելացնելով, որ «պարտավոր է» հարվածել ամերիկյան ուժերին, «որտեղ էլ որ գտնի նրանց»։

Նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը եւ Իրանը բանակցություններ են վարում։ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հաստատել է, որ Պակիստանը ուղերձներ է փոխանակում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, եւ որ Իսլամաբադը Իրանին է ուղարկել ԱՄՆ 15 կետանոց առաջարկը։

Tasnim-ը մարտի 26-ին հայտնել է, որ Իրանը, միջնորդների միջոցով, պատասխան է փոխանցել ԱՄՆ կարգավորման առաջարկին եւ սպասում է Վաշինգտոնի պատասխանին։