Միասին կարող ենք
կարևոր
643 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-22 13:23
Տարածաշրջան

Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը կատարել է Իլիա II-ի հուղարկավորության կարգը

Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը կատարել է Իլիա II-ի հուղարկավորության կարգը

Կոստանդնուպոլսի՝ Նոր Հռոմի, արքեպիսկոպոս և Տիեզերական պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս Ա-ն ժամանել է Սամեբա մայր տաճար, հայտնում է Первый канал Грузии-ն:

Բարդուղիմեոս Ա-ն Վրաստանի պատրիարքական գահի տեղապահ Շիո մետրոպոլիտի և Վրաց եկեղեցու Սուրբ սինոդի անդամների հետ, կատարել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորության կարգը:

Արարողությանը ներկա են եղել տարբեր պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի կարողացել հրաժեշտ տալ վրաց Պատրիարքին, քանի որ քննիչը չի բավարարել երկրից մեկնելու արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթի և Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի մետրոպոլիտ Իլիա II-ը կհուղարկավորվի այսօր Սիոնի տաճարում։

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։