Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Փորձագետները դեռ չեն կարողանում կողմնորոշվել է, թե ուր է ընկնելու գերամանական ROSAT արբանյակը, որն իր ծրագիրն ավարտել է 1999 թվականին: Մինչդեռ այն ուր որ է` կմտնի Երկրի մթնոլորտ: Արբանյակը շարժվում է երկրագնդի ուղղությամբ 30 հազար կմ/ժ. արագությամբ:
Գերմանական տիեզերական կենտրոնի հայտարարության համաձայն` սպառնալիքի տակ են 53-րդ զուգահեռականի մոտ գտնվող երկրները` Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Գերմանիան, Լեհաստանը, Բելառուսը, Չինաստանը, Ղազախստանը, Կանադան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը:
Ըստ գերմանացի գիտնականների` արբայակի որոշ մասեր կայրվեն մթնոլորտի հետ շփվելիս, սակայն ավելի քան 1,5 տ կշռող մասեր կբախվեն Երկրին: Արբանյակին հետեւող գիտնականները մոտակա 10 ժամերի ընթացքում կարող են ճշգրտել արբանյակի անկման շառավիղը: Նրանց հաշվարկներով` արբանյակի անկման տարածքում յուրաքանչյուրի տուժելու հավականությունը 1:2000 է: