|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Տավուշում՝ Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում թշնամուն դիմակայելու մեր խնդիրը մեկ դարից ավելի պատմություն ունի։
Ընդ որում, 1920թ. օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև համաձայնությամբ նույնիսկ հիմա արհեստածին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղուշչի-Այրում (այժմ՝ Ղուշչու- Այրում, Փարախլու (Ֆարահլի) և Մազամլի (Մազամ) գյուղերը ճանաչվել են Հայաստանի տարածք, իսկ նույն թվականի սեպտեմբերի 20-21-ին մեր բանակն ազատագրել էր այդ գյուղերը՝ վերականգնելով Հայաստանի ինքնիշխան իրավունքը։
Այս մասին 1920թ. սեպտեմբերին լուր է հրապարակել «Ժողովուրդ» թերթը (N159, 23 սեպտեմբերի), որի բնօրինակը կցված է»։