| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 4516 դիտում,
        
            4516 դիտում,  6 ամիս առաջ - 2025-04-30 19:43
            6 ամիս առաջ - 2025-04-30 19:43  
         
                
            Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Հայաստանը նույնպես արցախցիների հայրենիքն է, միակ փաստացի ապաստանը, հետևաբար պարտավոր է լիարժեք պատասխան տալ նրանց սոցիալական կարիքներին։ Սոցիալական աջակցություն, բնակարանային քաղաքականություն, առողջապահական ծառայություններ, կրթություն և աշխատանքի հասանելիություն՝ այս բոլոր ոլորտներում պետք է ապահովվի համակարգված և շարունակական մոտեցում։ Բայց պետք է հստակ ընդգծել, որ ինտեգրման քաղաքականությունն ինքնին չի կարող նպատակ լինել, եթե այն դառնում է վերադարձի իրավունքի մոռացության կամ մերժման ուղի։
Արժանապատիվ կեցությունը չպետք է վերածվի «վերջնական լուծման»։ Պետությունը պետք է իր քայլերը հիմնի ոչ միայն մարդասիրական, այլև ռազմավարական հաշվարկների վրա՝ գիտակցելով, որ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՄՆՈւՄ Է ՉԼՈւԾՎԱԾ Եվ, ԱՎԵԼԻՆ՝ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈւԹՅՈւՆ ՈւՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ։
Արցախի ժողովրդի ճակատագիրն այժմ բաժանվում է երկու առանցքի միջև՝ արժանապատիվ ներկա և իրավունքի վրա հիմնված ապագա։ Առանց առաջինի անհնար է կայուն գոյությունը, բայց առանց երկրորդի՝ անիմաստ է գոյության իմաստը։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը պետք է մնա համազգային նպատակ, որը չի լռեցվելու հարմարության, հոգնածության կամ վախի պատրվակով։
Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը պարտավոր ունի, որպես պատմության մեջ միասին անցած ու միասին շարունակելու ցանկություն ունեցող ազգ՝ շարունակել պայքարն արդարության, հայրենիք վերադառնալու իրավունքի և արժանապատիվ ապագայի համար»։