|
Փոխարժեքներ
01 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանին աննախադեպ ուժի հարված է սպասվում, եթե փորձի պատասխանել հարձակմանը:
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել էր ԱՄՆ-Իսրայել հարձակման հետևանքով երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին տեղեկությունը: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռահբարը սպանվել է փետրվարի 28-ի առավոտյան իր գրասենյակում: Խամենեիից բացի, զոհվել են նրա ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ դուստրը։ Դրանից հետո ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Իրանի գերագույն առաջնորդի մարդասպաններն անպատիժ չեն մնա։
«Իրանը հենց նոր հայտարարեց, որ իրենք պատրաստվում են շատ ուժեղ հարված հասցնել այսօր, ավելի ուժեղ, քան երբևէ։ Սակայն նրանք չպետք է դա անեն, այլապես մենք նրանց աննախադեպ ուժի հարված կհասցնենք, որը նախկինում չի կիրառվել», – գրել է ԱՄՆ-ի ղեկավարը Truth Social սոցցանցում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: