|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանը և Իրանը պատրաստ են անցկացնել այդ երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը, որի ամսաթիվը կորոշվի՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, կա նման հանդիպում անցկացնելու անհրաժեշտության ըմբռնում, կա երկու կողմերի՝ նման հանդիպում անցկացնելու պատրաստակամություն: Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
«Երբ դա անպայման տեղի կունենա, կորոշվի դիվանագիտական ուղիներով՝ հաշվի առնելով, թե ինչպես է զարգանում համաճարակաբանական իրավիճակը: Բայց դա, իհարկե, չի կարելի բացառել»,- հավելել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ: