|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Տիգրան Չանդոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայոց պետականության վերականգնման 100-ամյակը բավարար չափով չնշանավորելու մեկ օրինակի:
«Այսօր աչքովս ընկավ նոր` 2018 թվականին տպված թղթադրամներից 50 000֏-անոցը, որի վրա ամբողջ հասակով պատկերված է Գրիգոր Լուսավորիչը։
2018 թվականին, երբ տպագրվում էին նոր թղթադրամները, լրացավ Հայոց պետականության վերականգնման 100 ամյակը, սակայն ոչ մի ձևով դա չնշանավորվեց թեկուզ 1000֏-անոցի մակարդակով` Արամի կամ Քաջազնունու նկարը պատկերելու միջոցով։
Որքանո՞վ է դա արդիական ու տեղին իմ քրիստոնյա հայ ժողովուրդ…»,-գրել է նա Ֆեյսբուքի իր էջում: