|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Լուրեր են հասնում, որ Սյունիքի մարզպետարանում բոլորին մոբիլիզացրել են վաղվա ՔՊ-ի հավաքին մասնակցելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Դպրոցի տնօրեններին ևս հորդորել են կոլեկտիվի հետ ներկայանալ հավաքին: Նույնիսկ հրահանգել են, որպեսզի կանգնեն մարզպետարանի դիմացի աստիճանների մոտ, որպեսզի հաշվառեն։
Խնդրում եմ Կապանի վաղվա հավաքը լուսաբանող լրատվամիջոցներին ուշադրություն դարձնել այդ հատվածին, առերևույթ ստիպողաբար հավաքի եկած անձանց ֆիքսելու համար»,- գրել է Հայրապետյանը: