|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Կապիտուլյացիա ստորագրած հայրենադավների ոհմակի «երևելի» ներկայացուցիչներից մեկը, ընդդիմության ելույթները մեկնաբանում է որպես ընտրություններում պարտվելու արդյունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Կապիտուլյացիա ստորագրած հայրենադավների ոհմակի «երևելի» ներկայացուցիչներից մեկը, ընդդիմության ելույթները մեկնաբանում է որպես ընտրություններում պարտվելու արդյունք։
Պատերազմում պարտվելն ու Հայրենիքը թշնամուն հանձնելը՝ ըստ հայրենադավների, այդքան էլ ցավոտ չէ, որքան ընտրություններում պարտվելը։ Այսինքն՝ ընդդիմությունը սրանց կապիտուլյանտ է անվանում ոչ թե նրա համար, որ կապիտուլյացիա են ստորագրել, այլ նրա համար, որ ընդդիմությունը պարտվել է ընտրություններում։ Այ քեզ անբարո մտածողություն։
Մի ընկեր ունեմ, նման դեպքերում ասում էր. «անբարոյականից ամեն ինչ սպասելի է»»,- գրել է Զաքարյանը։