Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը կանչել է Ֆրանսիայի դեսպանին, բողոք հղելու Օլիմպիադայի ժամանակ Հիսուսի կերպարը նսեմացնելու համար: Հիսուսը՝ Իսան, իսլամում մարգարե է և դա վիրավորանք է նաև Իսլամի համար: Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Իսկ Թուրքիայի մամուլում, այդ կապակցությամբ, այդ արարքի նկատմամբ Ֆրանսիայի քրիստոնյաների ունեցած վերաբերմունքը բնութագրում են «sahip çıkmak» արտահայտությամբ՝ «sahip» - տեր, իսկ արտահայտությունը «Տեր կանգնել»: Այսինքն տեր կանգնել սեփական ինքնությանն, արժեքներին, այսինքն չլինել, հայերեն ասած, «շուռ տված», «արժանապատվություն չունեցող», «սեփական եսից հրաժարվող»:
Հիմա, ըստ թուրքական մտածողության, ովքեր են Հայաստանի այսօրվա իշխանությունն ու նրանց սատարողները, երբ լռում են սեփական ինքնությունից հրաժարվելու ՔՊ-ականների կոչերին ու ինչպես են նրանց, ի վերջո, մեզ բոլորիս վերաբերվում:
Փաստորեն, մենք «sahip çıkmak» չենք, այլ՝ նվաստներ, որոնք որևէ հարգանքի արժանի չեն»։