|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր Լիբանանի Նախագահական պալատում Հանրապետության ղեկավար, գեներալ Միշել Աունն ընդունեց Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին. հայտնում է Լիբանանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում։
Զրույցի ընթացքում, ի շարս հայ-լիբանանյան բարեկամական օրակարգի այլ հարցերի, պետության ղեկավարը տեղեկացրեց ՀՀ դեսպանին, որ հանձնարարել է Լիբանանի Երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանին՝ մասնակցել Երևանում առաջիկա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին՝ որպես Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ։