|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը բարեկամական պետական այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, իսկ 19-20-ը՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի նախագահը ԿԺԴՀ է մեկնում երկրի պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ինի հրավերով:
Հանոյում հանդիպումներ կլինեն Վիետնամի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, նախագահ Տո Լամի, կառավարության ղեկավար Ֆամ Մին տինի և Ազգային ժողովի նախագահ Չան Թհան Մանի հետ:
«Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի և Վիետնամի միջև առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և հումանիտար ոլորտներում համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև կարծիքների փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, բանակցությունների արդյունքում կընդունվի համատեղ հայտարարություն, կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր: