|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 6-ին սկսում են կապի ստորաբաժանումների համատեղ տակտիկական հատուկ վարժանքները:
«Զորավարժությունների ընթացքում ռազմական կապավորները կտեղակայվեն մարտական պատրաստության առաքելություններ իրականացվելու տարածքներում, որտեղ կմշակեն հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները: Զորավարժությունները, որոնք իրականացվելու են կապի ժամանակակից և կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ, իրականացնելու են զորքերի փոխգործակցության կազմակերպման, դաշտային հրամանատարական շտաբների տեղակայման և այլ գործողությունների կազմակերպման խնդիրներ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 8-ը:
Նշենք, որ պատերազմից հետո սա Ադրբեջանի՝ արդեն 5-րդ զորավարժանքներն են։