|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանը զորավարժություններ է սկսում Կասպից ծովում, որում ներգրավված են 6 նավ, 7 ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող։
Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ «Զորավարժությունները կընթանան Կասպից ծովի կենտրոնական հատվածում՝ Ապշերոնի թերակղզուց հյուսիս։
Ծովային վարժանքներին կմասնակցեն 6 նավ, 7 ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող»,- հայտնել են գերատեսչությունից։
Հրթիռակիր նավերը կիրականացնեն վերահսկիչ հրետանային և հրթիռային հրահանգներ՝ նշանառելով օդային և ծովային թիրախներ։ Նրանք կգործեն Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ զորավարժությունները որևէ սպառնալիք չեն ներկայացնում և որևէ սահմանափակումներ չեն դնում մերձկասպյան պետությունների տնտեսական գործունեության վրա։