|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը Գրոդնոյի ուղղությամբ մեկնարկել է մարտավարական զորավարժություններ. այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Զորավարժությունները հաստատել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Արևմտյան օպերատիվ հրամանատարության հրամանատարի ղեկավարությամբ Գրոդնոյի մարտավարական ուղղությամբ իրականացվում է համապարփակ տակտիկական զորավարժություն», - Telegram-ի ալիքում նշել է ՊՆ-ն:
Նախարարությունը նշել է, որ զորավարժությունը ներառում է մեքենաներ, տանկեր, հրետանի, ինժեներական ստորաբաժանումներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային պայքարի հաշվարկներ:
Ավելի վաղ Բելառուսի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Բելառուսում իրականացվում է զինված ուժերի մարտական պատրաստության համապարփակ ստուգում, նախատեսվում է որոշակի զորամասեր մարտական պատրաստության բարձրագույն աստիճանի հասցնել պահեստազորից զինծառայողների կանչով:
Լուկաշենկոն ցույցերի ֆոնին բազմիցս հայտարարել էր, որ երկիրը կանգնած է օտար ներխուժման եզրին։