կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-17 10:33
Առանց Կատեգորիա

«Տարվա սկզբից՝ երկու մահ. մեկը կալանավոր էր, մյուսը՝ դատապարտյալ». Ռուբեն Մելիքյան

«Տարվա սկզբից՝ երկու մահ. մեկը կալանավոր էր, մյուսը՝ դատապարտյալ». Ռուբեն Մելիքյան

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստացի վիճակում գրեթե ոչինչ չի փոխվել. նա շարունակում է գտնվել հիվանդանոցում. ընդամենը՝ մի քանի ցածր իրավական պատասխանատվությամբ «հեղափոխականներ» այցելեցին հիվանդանոց ու, չգիտեմ ինչպես ու ումից, բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ պարզեցին, հանգստացան ու հեռացան։ Այս մասին, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչո՞ւ այնուհանդերձ պատկան մարմինները եւ քաղաքական ղեկավարությունը որոշեցին «ապահովագրել» իրենց։

Ես կարծում եմ, որ այս հարցում մեծ դեր է խաղացել նաեւ այն փաստը, որ այս տարի շատ վատ է սկսել պետության համար՝ իր լիակատար վերահսկողության ու պատասխանատվության ներքո գտնվող աձանց՝ անազատության մեջ պահվողների մասով։

Տարվա սկզբից ի վեր՝ երկու մահ։ Կարծեմ՝ մեկը կալանավոր էր, մյուսը՝ դատապարտյալ։ Չե՞ք լսել այս ցավալի դեպքերի մասին։ Լուրերում իրականում եղել է։

Եթե երկու տարի առաջ լիներ, հաստատ լսած կլինեիք, որովհետեւ մարդկանց մի խումբ օրնիբուն կխոսեր, կմեղադրեր, կպախարակեր, կխարազաներ ու նույնիսկ կդատափետեր»: