կարևոր
733 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-13 21:14
Աշխարհ

Արամ Ա. Վեհափառի մոտ մի շարք այցելություններ են եղել․ մանրամասներ՝ քննարկումների մասին

Արամ Ա. Վեհափառի մոտ մի շարք այցելություններ են եղել․ մանրամասներ՝ քննարկումների մասին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի մոտ մի շարք այցելություններ են եղել, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Գանատայի եւ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան ու Արեւմտեան հայոց թեմերուն կատարելիք իր հովուապետական այցելութենէն օր մը առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին հետեւեալ հիւրերը.֊

֊ Լիբանանի խորհրդարանի հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի։ Ան Նորին Սրբութեան պարզեց վերջերս Արաբական Միացեալ Էմիրութիւններ եւ Քուէյթ կատարած իր այցելութիւններուն եւ համայնքային պատասխանատուներուն հետ իր ունեցած հանդիպումներուն մասին։

֊ Վատիկանի մօտ Լիբանանի նախկին դեսպան դոկտ. Ֆարիտ Ալ-Խազէն։ Ան Վեհափառ Հայրապետին ներկայացուց լիբանանեան եւ շրջանային հարցերու քննարկման նուիրուած հարթակի մը կազմութեան աշխատանքները։

֊ Նախկին երեսփոխան Յակոբ Գասարճեան։ Ան Նորին Սուրբ Օծութեան փոխանցեց տեղեկութիւններ՝ շաբաթ մը առաջ Հայաստան կատարած իր այցելութիւններուն եւ ունեցած հանդիպումներուն մասին»։